Սեպտեմբեր 29, 2022 11:18 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. ԱՄՆ-ն, որ իր անմարդկային պատժամիջոցներով խախտել է մարդու իրավունքերը, չպետք է խոսի այդ իրավունքների մասին

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից սահմանված հակաիրանական դաժան պատժամիջոցներին և միաժամանակ Վաշինգտոնի կողմից Իրանում խռովարարներին ցուցաբերվելիք աջակցությանն Իրանի Դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտրուղարն ասել է.«ԱՄՆ-ն իրավունք չունի խոսել մարդու իրավունքների մասին»:

Չորեքշաբթի օրը, Թեհրանում Բելգիայի ու Գերմանիայի դեսպանների հետ ունեցած առանձին հանդիպումների ժամանակ Քազեմ Ղարիբաբադին դատապարտել է մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով ԱՄՆ-ի միջամտողական քայլերը, հավելելով.«Ամերիկացիները, որ իրենց սահմանած պատժամիջոցներով խախատել են միլիոնավոր իրանցիների իրավունքները և վտանգել  մեծ թվով իրանցիների կյանքը, ինչպես են կարող խոսել նրանց իրավունքների պաշտպանության մասին»:

Ղարիբաբադին քննադատել է ԱՄՆ-ի ու մի շարք եվրոպական երկրների կողմից Իրանում տեղի ունեցած խռովություններին ցուցաբերված աջակցությունը: Նա նշել է.«Աշխարհի ոչ մի անկյունում,  զենքի կիրառմամբ և հանրային ու մասնավոր գույքի ոչնչացմամբ ուղեկցվող հանրահավաքները, բողոքի խաղաղ ակցիաներ չեն կոչվում»:

Ղարիբաբադին հստակեցրել է.«Իրանում տարեկան հարյուրավոր խաղաղ ցույցեր ու բողոքի ակցիաների են տեղի ունենում. սական այն ինչի ականատեսը եղանք վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանի որոշ քաղաքներում, ուղեցվում էր դաժան, սարսափեցնող արարքներով ու քաղաքացիների սեփական ու հանրային գույքի ոչնչացմամբ»: