Սեպտեմբեր 29, 2022 11:25 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանի զեկույցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի ներկայության մասին

Իրանի ԱԳ նախարարը զեկուցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ԻԻՀ-ի ներկայության մասին։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը վիրտուալ ցանցերի իր անձնական էջում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում Իրանի դիվանագիտական ​​թիմի քննարկումների մասին գրել է.«Պատժամիջոցների վերացման բանակցային գործընթացի վերաբերյալ Նյու Յորքում կայացած հանդիպումների մեծ մասում ներկայացվել է ԻԻՀ-ի ռացիոնալ դիրքորոշումը, որը ցանկանում է լավ, ամուր և կայուն համաձայնագիր, սակայն համաձայնագրից տնտեսական շահի պայմանով»:

Նշելով, որ տարբեր երկրների պաշտոնատարների խոսում են ահաբեկչության դեմ պայքարում Իրանի դերի ու անկայուն տարարծաշրջանում որպես կայունության կղզի Իրանի կարևոր դերի մասին, նա նշել է.«Հենց այս կայունությունն ու հզորությունն է ստիպում թշնամիներին ցանկացած պատրվակով խոչընդոտել Իրանի առաջընթացին ու զարգացմանը, ինչը նրանց միանշանակ չի հաջողվելու»։

Պիտակ