Սեպտեմբեր 29, 2022 16:45 Asia/Tehran
  • Արձագանքելով անկարգություններին,Իրանի համալսարանների և  ԲՈՒՀ-երի ավելի քան 6000 դասախոսներ հայտարարություն են տարածել

Երկրի համալսարանների և ԲՈՒՀ-երի ավելի քան 6000 դասախոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով երկրի և ժողովրդի անվտանգությունը խաթարողներին։

Իրանի դասախոսների  հավաքազորային կազմակերպության լրատվության և սոցիալական հաղորդակցության կենտրոնի հաղորդմամբ, երկրի համալսարանների և  ԲՈՒՀ-երի 6000 դասախոսների  տարածած  հայտարարության մեջ ասված է.-«Թշնամիները քաջ  գիտեն, որ երկրի  ԲՈՒՀ-երի  գիտական ​​նվաճումները, որոնք ձեռք են բերվել հեղափոխական գիտնականների և գիտական ​​տարբեր բնագավառների դասախոսների քրտնաջան աշխատանքերի արդյունքում,  փայլուն ապագա են խոստանում երկրին»:

«Աննպատակ անկարգություններ հրահրելու թշնամիների չարագործությունները, կանանց իրավունքները կեղծ պաշտպանելու  պատրվակով անջատողականությանն ուղղված գործողությունները,  մարդկանց անարգելը, և իսլամական սրբություններն ու  արժեքները պղծելը, բոլորը վկայում են այն մասին, որ մենք մոտենում ենք  հեղափոխության իդեալների բարձր գագաթներին և թշնամիները չեն կարող հանդուրժել Իրանի արձանագրած նվաճումները գիտական, տնտեսական, դիվանագիտական, մշակութային և անվտանգության ոլորտներում»- ասված է հայտարարության մեջ։