Սեպտեմբեր 29, 2022 16:55 Asia/Tehran
  • Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան գործերի  հավատարմատարը կանչվել է Իրանի  ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության միջամտողական հայտարարության հետևանքով, Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳ նախարարություն:

Արձագանքելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության միջամտողական հայտարարությանը, Իրանում այդ երկրի դեսպանի բացակայության ժամանակ,   Արեւմտյան Եվրոպայի  հարցերով զբաղվող  վարչության պետը  չորեքշաբթի օրն  Իրանի ԱԳ նախարարություն է կանչել  Թեհրանում Ֆրանսիայի  դեսպանատան գործերի  հավատարմատարին:

Իրանի ԱԳ նախարարությունում Ֆրանսիայի դեսպանատան գործերի  հավատարմատարին հայտնել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մերժում և խստորեն դատապարտում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և  այդ երկրի որոշ պաշտոնյաների միջամտությունն Իրանի ներքին գործերին։

Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի  հարցերով զբաղվող  վարչության պետն ասել է.-«Ֆրանսիայի իշխանությունները երկակի խաղ են խաղում՝ մի կողմից հյուրընկալում են այն խմբերին, որոնք անմիջականորեն առնչություն ունեն Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններին և մյուս կողմից նրանք դատապարտում են Իրանի ոստիկանական ուժերին անկարգությունների դեմ  պայքարելու համար»։

Նա հստակեցրել է.«Իրանը ոչ մի դեպքում չի հանդուրժի միջամտությունն իր ներքին գործերին և ուշադիր հետևելով օտարերկրացիների դիրքորոշումներին ու  տեղաշարժերին, տեղին ու ժամանակին  համապատասխան քայլեր կձեռնարկի»։

Պիտակ