Սեպտեմբեր 29, 2022 18:29 Asia/Tehran
  • Ծովակալ Քավիանի. Մենք մեր տրամադրության տակ ունենք սուզանավերի կառուցման ամբողջական տեխնոլոգիան

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի փոխհրամանատարն ընդգծել է. «Մեր տրամադրության տակ ունենք սուզանավերի կառուցման ամբողջական տեխնոլոգիան»։

Իրանի բանակի ռազմավարական ռազմածովային ուժերի փոխհրամանատար, ծովակալ Համզե Ալի Քավիանին, կայացած մամուլի ասուլիսում ասել է.«Առաջադեմ սուզանավերի կառուցման տեխնոլոգիան կարևոր է, և միայն մի քանի երկրներ ունեն դրանք կառուցելու  հնարավորություն, մինչդեռ Իրանն իր տրամադրության տակ ունի սուզանավերի կառուցման ամբողջական տեխնոլոգիան»։

«Մենք արտադրում ենք բոլոր տեսակի նավակներ և ինքնաբավ ենք  300-ից 2000 կմ հեռահարությամբ բոլոր տեսակի հրթիռների կառուցման  հարցում»,ասել է ծովակալ Քավիանին։

Նա հավելել է.«Այսօր Իսլամական Իրանի երիտասարդների և գիտնականների ջանքերով մենք արտադրում ենք բոլոր տեսակի  նավեր»:

Վերջին տարիներին Իրանի ռազմածովային ուժերը հասել են ինքնաբավության բոլոր տեսակի նավերի, նավակների և ֆրեգատների կառուցման և նախագծման հարցում: