Սեպտեմբեր 30, 2022 11:06 Asia/Tehran
  • Իրանի ակնառու ներկայությունը Իրաքի Սուլեյմանիեյի շինարարության  ցուցահանդեսում

Իրաքի Սուլեյմանիե քաղաքում, Իրանի ներկայությամբ անցկացվում է շինարարության ոլորտի առաջին միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման՝, Իրաքի Սուլեյմանիե քաղաքում անցկացվում է շինարարության ոլորտի առաջին միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են 7 երկրների ավելի քան 120 ընկերություններ։

Ցուցահանդեսին, որը կավարտվի այսօր, ուրբաթ, ներկա են 70-ից ավելի իրանական ընկերություններ։

Սուլեյմանիե նահանգը գտնվում է Իրաքի հյուսիս-արևելքում և կենտրոնը Սուլեյմանիե քաղաքն է։

Իրանը և Իրաքի Քուրդիստանը բազմակողմանի նմանությունների  շնորհիվ, համագործակցում են քաղաքական, տնտեսական և գիտական տարբեր ոլորտներում: 

Պիտակ