Սեպտեմբեր 30, 2022 11:55 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրաքի արտաքին գործերի նախարարը Իրանին ուղղված ԱՄՆ-ի ուղերձի կրողն էր

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ որոշ ԱԳ նախարարներ վերջին ամիսներին փորձել են ԱՄՆ-ից ուղերձներ հասցնել Իրանին և հակառակը՝ ասելով, որ Իրաքի արտգործնախարար Ֆովադ Հոսեյնը ԱՄՆ-ի ուղերձի կրողն է եղել։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իրանի Իսլամական նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հանդիպման մասին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է. «Մակրոնը հանդիպմանը նախ  լսել է իրանական կողմի տեսակետը ամենաբարձր մակարդակով՝ նախագահի կողմից և ներկայացնել իր տեսակետները, որոնք կարող են օգնել աշխատանքի առաջընթացին և հասնել համաձայնության»:

ԱԳ նախարարը նաև ասե; է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման բանակցությունները շարունակվելու են և ամերիկյան կողմը ութից ինը օր քննարկելուց հետո ներկայացրել է իր կարծիքը, իսկ որոշ հարցերում, որոնք Իրանի համար կարևոր են, ամերիկյան կողմը այդ հարցերում տեքստը դարձրել է «մեկնաբանելի» և տեքստում երկիմաստություն է ստեղծել։

Իրանի դիվանագիտական ​​համակարգի ղեկավարն ասել է, որ Թեհրանը լրջորեն է տրամադրված համաձայնության հասնելու հարցում եւ ջանք չի խնայի լավ, ամուր ու կայուն համաձայնության հասնելու համար։ Նա հավելել է, որ Իրանը չի հեռանա բանակցությունների սեղանից, և ամերիկյան կողմն է, որ պետք է ցույց տա,  համարձակություն ունի՞ որոշում կայացնելու, թե՝ ոչ։

Պիտակ