Սեպտեմբեր 30, 2022 12:10 Asia/Tehran
  • Աֆղանստանում Իրանի դեսպանատունը դատապարտել է Քաբոլում տեղի ունեցած պայթյունը

Քաբուլում Իրանի դեսպանատունը դատապարտել է ուսումնական կենտրոնում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվել են մի քանի տասնյակ աշակերտներ:

Այսօր առավոտյան Քաբուլի արևմուտքում գտնվող կրթական կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, ևս 40-ը վիրավորվել է։

Քաբոլում Իրանի դեսպանությունը Twitter-ում գրել է. «Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը խստորեն դատապարտում է Քաբուլի արևմուտքում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գորոծղությունը, որի հետևանքով վիրավորվել կամ զոհվել են դպրոցական աղջիկների և տղաններ և ցավակցություն հայտնում զոհերի ընտանիքներին»:

Պիտակ