Սեպտեմբեր 30, 2022 16:14 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերի. Իրանը կհակազդի ԱՄՆ-ի ցանկացած թշնամական գործողության

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է.« Եթե ԱՄՆ-ն թշնամական գործողություններ ձեռնարկի իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ, Իրանի զինված ուժերը վճռական պատասխան կտան նրանց»։

Գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին այն պնդման մասին, թե Իրաքի Քուրդիստանում ամերիկյան ուժերի կողմից իրանական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել հավելել է.«Եթե ​​ամերիկացիները թշնամական գործողություններ ձեռնարկեն Իրանի անօդաչու թռչող սարքերի դեմ, Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում վրեժ լուծել»։

Գեներալ-մայոր Բաղերին ընդգծելով, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը ամբողջական և ստույգ տեղեկություններ ունեն Իրաքի Հարիրում, Էրբիլում և Դոհուկում գտնվող ամերիկյան բազաների մասին, հստակեցրել է.«Իրանը միայն խիստ ռազմական գործողություն է իրականացնում ահաբեկչական անջատողականների դեմ և այս պահին ամերիկացիների նկատմամբ որևէ գործողություն չկա»։

Նա ընդգծել է.«Իրանական մարտական ​​անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին ամերիկացիների պնդումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը մեղսակից է ահաբեկիչների ու անջատողականներին և համագործակցում է անջատողական ու ահաբեկչական խմբավորումների հետ»։

Գեներալ-մայոր Բաղերին իրենց տարածքում Ամերիկյան և սիոնիստական ​​բազաներ ունեցող հարևան երկրներին հորդորել է.«Եթե ​​հարևան երկրներում գտնվող ամերիկյան բազաներից ԻԻՀ-ի ազգային անվտանգության և շահերի դեմ թշնամական գործողություն տեղի ունենա, ապա վճռական պատասխան կտրվի նրանց»։

Ընդգծելով, որ Իրանի բարեկամությունը հարեւան երկրների հետ ունի սովորույթներ և ավանդույթներ, և եթե այդ սովորույթներն ու ավանդույթները չհարգվեն, պետք է ակնկալել տրամաբանական և փոխադարձ արձագանք, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հավելել է. «Իրանի օրինական իրավունքն է դիմակայել թշնամու ցանկացած գործողության»։

Պիտակ