Սեպտեմբեր 30, 2022 16:35 Asia/Tehran
  • Իրանի և Օմանի ԱԳ նախարարների խորհրդակցությունը պատժամիջոցների չեղարկման հարցում բանակցությունների շուրջ

Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել և մտքեր են փոխանակել պատժամիջոցների չեղարկման բանակցությունների վերաբերյալ։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը ուրբաթ օրը Օմանի ԱԳ նախարար Սեյեդ Բադր բեն Համադ ալ-Բուսաիդի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցեր, այդ թվում՝ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վերջին կարգավիճակը: 

Ամիր Աբդոլլահյանը Իրանի նկատմամբ դաժան պատժամիջոցները չեղարկելու բանակցությունները կախված է համարել ԱՄՆ-ի լրջությունից, նախաձեռնողականությունից և ճկունությունից և ընդգծել է ԻԻՀ-ի լրջությունը՝ հասնելու կայուն և ամուր համաձայնության։

Օմանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ Օմանը միշտ աջակցում է միջուկային բանակցությունների շուրջ համաձայնության հասնելու ջանքերին և Իրանի օրինական պահանջների կատարմանը։