Սեպտեմբեր 30, 2022 17:17 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ. Սիոնիստական ​​ռեժիմի պատմությունը լի է ահաբեկչությամբ, ջարդերով, խոշտանգումներով և մանկասպանությամբ

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է, որ Իսրայելի ապարտեիդի ռեժիմի պատմությունը լի է սպանություններով, ջարդերով, խոշտանգումներով և մանկասպանությամբ։

Անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմի կողմից մանկասպանության շարունակմանը, Նասեր Քանանի Չաֆին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ «Մոհամմեդ Ալ-Դարայից մինչև Ռիյան Սոլեյման»՝ Իսրայելի ապարտեիդ ռեժիմի պատմությունը լի է սարսափով, ջարդերով, խոշտանգումներով և մանկասպանությամբ:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ Ռիյանը և պաղեստինցի այլ նահատակ երեխաներ «սիոնիստների հետ հարաբերությունների կարգավորման լռության» և «մարդու իրավունքների կեղծ պնդումների» զոհն են։

«Ռայան Յասեր Սոլեյման» անունով 7-ամյա պաղեստինցի երեխան նահատակվել է հինգշաբթի օրը Բեթղեհեմի արևելքում գտնվող Թաքվա գյուղի վրա սիոնիստական ​​ուժերի հարձակման հետևանքով։

Պաղեստինյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սիոնիստական​​ուժերի կողմից պաղեստինցի աշակերտների հետապնդումից հետո այս երեխան բարձրությունից փախչելիս ընկել է գետնին ու նահատակվել։