Հոկտեմբեր 01, 2022 11:15 Asia/Tehran

2022 թվականի Ասիայի Չեմպիոնների լիգայի պաշտոնական թվիթերյան էջը «Պերսեպոլիսի» ներկայիս և «Սեփահանի» նախկին խաղացող Սորուշ Ռաֆիի՝ տուգանային հարվածի միջոցով Կատարի «Ալ-Դոհայլի» դարպասը խփած գեղեցիկ գոլն ընտրել է որպես Ասիայի Չեմպիոնների լիգայի ամենագեղեցիկ գոլը։

«Էսթեղլալն» ու «Պերսեպոլիսը» չեն մասնակցել 2022 թվականի Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլին՝ պրոֆեսիոնալ արտոնագիր չունենալու պատճառով։

Այս մրցումներում Իրանը ներկայացնում  էին Սպահանի «Սեփահանը» և Խուզեստանի «Ֆուլադը»։

«Սեփահանին» չհաջողվեց նվաճել Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր, սակայն «Ֆուլադը» դուրս եկավ հաջորդ փուլ և մրցեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Ֆեյսալիի» հետ: