Հոկտեմբեր 01, 2022 18:12 Asia/Tehran

Իրանի կենտրոն Քաշանի Արդահալում գորգերի լվացման ավանդական ծեսի կատարմանը զուգահեռ սգո արարողություն է տեղի ունենում նաև աշխարհի շիաների հինգերորդ առաջնորդ իմամ Մոհամմադ Բաղերի որդու՝ Իմամզադե Սոլթան Ալիի սրբավայր դամբարանում:

Գորգալվացության  արարողությունը՝ որպես Իրանում ավանդական կրոնական ծեսերից մեկը, գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոգևոր և մշակութային ժառանգության ցանկում։

Կորոնավիրուսի տարածման պատճառով այս արարողությունը երկու տարի չի անցկացվել, իսկ այս տարի այն կայացել է  Քաշանի Արդահալի մեծ թվով բնակիչների  մասնակցությամբ։

Քաշանի Արդահալում գորգալվացության  ավանդական ծեսը մի քանի հազար տարվա վաղեմություն ունի և հայտնի է որպես Իրանի կարևորագույն կրոնական ծեսերից մեկը:

Քաշանի Արդահալում  գորգ լվացողների ավանդական ծեսը Իմամ Մուհամմադ Բաղերիի  որդու՝Իմամզադե Սոլթան Ալիի  հուղարկավորության և թաղման խորհրդանշական ցուցադրությունն է: Ավանդական այս ծեսը հետաքրքրում է օտարերկրյա զբոսաշրջիկներին։

 

Պիտակ