Հոկտեմբեր 02, 2022 07:23 Asia/Tehran
  • Իրանը նախատեսում է Կասպից ծովով դեպի Ռուսաստան ծովային տարանցումը հասցնել 10 միլիոն տոննայի

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը հայտարարել է. «Իրանը նախատեսում է Կասպից ծովով դեպի Ռուսաստան ծովային տարանցումը հասցնել 10 միլիոն տոննայի»:

Ալի Աքբար Սաֆային ասել է. «Իրանի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև ծովային գծի վրա գործում է 20 նավ։ Առաջին փուլում Ամիրաբադի և Անզալի նավահանգիստները միացվել են Ղազախստանի Օկտաու նավահանգստին, որտեղից հաճախ տեղի են ունենում կոնտեյներային բեռների տեղափոխումներ»:

Սաֆային ասել է, որ վերջին 6 ամսում երկրի նավահանգիստներում բեռնաթափվել և բեռնվել է 105 մլն տոննա ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6 տոկոսով։

Նրա խոսքով. «Նավահանգիստներում այս պահին կա 4 մլն 864 հազար տոննա ապրանք»։