Հոկտեմբեր 02, 2022 16:24 Asia/Tehran

Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները տարածել են հայտարարություն ,որում աջակցություն են հայտնել վերջին անկարգությունների ժամանակ անվտանգության ու իրավապահ ուժերի իրականացրած գործողություններին եւ պահանջել են ցուցարարներին առանձնացնել խռովարարներից ու անկարգություններ հրահրողներից:

Այսօր Իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում ընթերցվել է Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորների տարածած հայտարարությունը,որում ասված է.«Նկատի ունենալով երկրի վերջին իրադարձությունները և դրանց պատճառների ու հետևանքների մանրամասն և փորձագիտական ​​քննարկման  անհրաժեշտությունը, Իսլամական խորհրդարանն   իր բոլոր մոնիտորինգային գործիքները կօգտագործի այս իրադարձությունները պարզաբանելու և  բոլոր քայլերը արդյունքի հասցնելու, ինչպես նաև ռազմավարություններ տրամադրելու և այդ միջադեպերի կրկնվելը կանխելու համար»:

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորներն  ցավակցություն  հայտնելով Իրանի ազնիվ ժողովրդին վերջին իրադարձությունների ժամանակ անվտանգության աշխատակիցների նահատակության  և մյուս քաղաքացիների զոհվելու կապակցությամբ, և հերքելով թշնամու լրատվամիջոցների  հայտարարությունները  հավելել են.«Իրանի սոցիալական կապիտալը ոչնչացնելու նպատակով Իսլամական հեղափոխության դեմ հանդես եկող մեդիա հոսանքն օգտագործեց իր ամբողջ ներքին և արտաքին ուժը,  խեղաթյուրելու՝ սոցիալական վստահության պանծալի խորհրդանիշներից մեկը, այն է՝ ոստիկանական ուժը, սակայն այս պանծալի ուժը կարողացավ համբերատարությամբ ու ճիշտ  կառավարմամբ նվազեցնել ցուցարարների զայրույթը, իսկ մյուս կողմից՝ խիստ պատիժներ կիրառել թշնամու վարձկանների նկատմամբ»։