Հոկտեմբեր 02, 2022 17:40 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանին մեկուսացնելու թշնամիների դավադրությունը ձախողվեց

Անդրադառնալով երկրին հարվածելու թշնամիների վերջին դավադրություններին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Իրանին մեկուսացնելու թշնամիների դավադրությունը ձախողվեց»:

Նշելով,որ  նոր դավադրություն նախագծելու թշնամու նպատակը երկրի առաջընթացը կանխելն է, ԻԻՀ-ի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Երբ Իսլամական Հանրապետությունը հաղթահարում էր տնտեսական խնդիրները և ակտիվանում տարածաշրջանում և աշխարհում, թշնամիներն Իրանին մեկուսացնելու նպատակով, ասպարեզ դուրս եկան, սակայն նրանց չհաջողվեց  և ձախողվեց նրանց դավադրությունը»:

Անդրադառնալով Իրանի դեմ Արևմուտքի ԶԼՄ-ների հակաքարոզչությանը և նրանց երկակի ստանդարտներին՝ Ռայիսին հայտարարել է.«Թեև Իրանում Մահսա Ամինիի մահվան  գործով ճշգրիտ և անաչառ  հետաքննություն է անցկացվում և  բոլոր պաշտոնյաները դա շեշտում են, սակայն  թշնամին այն դեպքում է փորձում ԶԼՄ-ներով  շեղել հասարակական կարծիքը, երբ դպրոցում մի խումբ աֆղան աղջիկներ սպանվում են ԱՄՆ-ի կողմից  հովանավորվող ահաբեկչական խմբավորումների կողմից, և մարդու իրավունքների ջատագովի դերում հանդես եկող նույն մարդկանց կողմից որևէ արձագանք չի նկատվում»: