Հոկտեմբեր 02, 2022 17:59 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Նրանք միջուկային ոլորտում  կեղծ պատրվակներով  կոշտ պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր միջուկային ոլորտում թշնամիները կեղծ մեղադրանքներով ու պատրվակներով կոշտ պատժամիջոցներ են սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին Իրանի հարավային Քերման քաղաքի համալսարանի դասախոսների և աշխատակիցների հետ հանդիպմանը նշել է.«Այսօր  հզորությունը  պայմանավորված չէ  ստորգետնյա պաշարներ ունենալով: Հզորության բաղադրիչներն են՝  առաջադեմ գիտությունն ու  տեխնոլոգիան, ինչը  կարևոր ու որոշիչ գործոն է, և առաջնային  գերակայություն է  լինում տվյալ երկրի համար: Այս ոլորտներում առաջատար լինելը  համարվում է հզորության խորհրդանիշ, և եթե   առաջատար եք գիտության և տեխնոլոգիայի ոլորտում,  անշուշտ  հզոր երկրների շարքում եք, և թշնամիները չեն հանդուրժում Իրանի հզորանալը»:

ԻԻՀ-ի փոխնախագահը հավաստիացրել է.«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն  ինդուստրացման ռազմավարությամբ  արագորեն առաջ է շարժվում: Այս կազմակերպության գործընկերների խելացի, նախանձախնդիր և նվիրված ջանքերով և գործնական, հետազոտական ​​և արդյունաբերական կենտրոնների մասնակցությամբ երկրի միջուկային զարգացման ծրագրերը կյանքի կկոչվեն»։

 

 

Պիտակ