Հոկտեմբեր 02, 2022 18:14 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանի հարցազրույցը New York Times-ին՝ պատժամիջոցների չեղարկման բանակցությունների մասին

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում « New York Times» թերթին տված հարցազրույցում բացատրել է հակաիրանական ճնշող պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների ընթացքը, հավելելով.«Եթե ​​Ամերիկան ​​իրատես է և որոշում կայացնելու քաջություն ունի այս փուլում, կարելի է լավ և տեւական համաձայնություն ձեռք բերել»։

Նշելով որ համաձայնությունը հասանելի է,Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է.«Ամերիկացիները բազմիցս հանդես են եկել ուղերձներով, որ ունեն համաձայնության հասնելու անհրաժեշտ կամք, և ԻԻՀ-ն նույնպես բանակցությունների ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ է ներկայացրել՝ արագացնելու համաձայնության հասնելու ընթացքը»:

Իրանի դիվանագիտական ​​ծառայության ղեկավարը նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համագործակցության մասին ասել է.«Գործակալությունը պետք է կատարի իր տեխնիկական պարտականությունները, սակայն շատ դեպքերում քայլում է քաղաքականացված ճանապարհով և քաղաքականացված վարքագիծ է դրսևորում»։