Հոկտեմբեր 03, 2022 07:19 Asia/Tehran
  • Ռայիսի. Թշնամուն զայրացել է Իրանի առաջընթացը

Ընդգծելով ժողովրդի իրազեկման և թշնամու սարդրանքները ձախողելու հարցում իրադարձությունները ճիշտ ներկայացնելու կարևորությունն ԻԻՀ նախագահը հավելել է, որ թշնամուն զայրացրել է Իրանկ առաջընթացը:

Անդրադառնալով տարբեր, հատկապես՝ տնտեսական ոլորտում 13-րդ կառավարության ձեռքբերումներին, Էբրահիմ Ռայիսին նշել է, որ թշնամին փորձում է ամեն կերպ կանխել երկրի առաջընթացը և ժողովրդի զարգացումը:

ԻԻՀ նախագահն ասել է. «Թշնամին մշտապես փորձել է օգտվել թույլ կողմերից, սակայն առկա խնդիրները լուծելու և պարտականությունները լավագույնս կատարելու դեպքում, դա նրան չի հաջողվի:  

Շնորհակալություն հայտնելով Իրանի ժողովրդին՝ վերջին անկարգությունների ժամանակ թշնամու սադրանքը ձախողելու համար, Ռայիսին նշել է, որ Իրանի կառավարությունը վճռական է շուրջօրյա ծառայության միջոցով ձախողել թշնամու չար նպատակները: