Հոկտեմբեր 03, 2022 07:28 Asia/Tehran
  • ԻՀՊԿ հետախուզական կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանի ժողովրդի ու զինվորների անվտանգությանը սպառնացող որևէ քայլ անպատասխան չի մնալու

ԻՀՊԿ հետախուզական կազմակերպությունը հայտարարել է. «Իրանի ժողովուրդը և զինված ուժերն անպատասխան չեն թողնելու իրենց անվտանգության դեմ ուղղված որևէ գործողություն»:

Ցավակցություն հայտնելով Իրանի Զահեդան քաղաքում ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու ժամանակ կորպուսի և աշխարհազորի մի քանի անդամների նահատակլության կապակցությամբ, կազմակերպությունը հայտարարել է. «Իրանի հպարտ ժողովրդի և իսլամական հեղափոխության  թշնամիները, հատկապես անկարգություններ հրահրող խմբերը, պետք է իմանան, որ Իսլամական Իրանի զավակները ոչ մի պահ  չեն վարանելու հեղափոխության և իրենց ձեռքբերումների պաշտպանության գործում և զգոնությամբ հետևելու են իրենց բոլոր դավադրություններին»:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է. «Իսլմական Իրանի հպարտ զավակներն ինչպես անցյալում, վրեժ են լուծելու նաև Զահեդանի նահատակների արյան համար»: