Հոկտեմբեր 03, 2022 07:34 Asia/Tehran
  • Իրանի արտահանման ծավալներն աճել են 20 տոկոսով

Իրանի Իսլամական խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրի արտահանման ծավալն աճել է 20 տոկոսով:

Մոհամմադռեզա Փուրէբրահիմին հայտարարել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը հավանության է արժանացել խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի կողմից: Նա հավելել է, որ համաձայնագիրը նպաստում է արտահանման ծավալների աճին:

Նա նշել է, որ Զարգացման Իսլամական Բանկի հետ համաձայնություն է կայացել Իրանի կապիտալի ավելացման վերաբերյալ, ինչը երկրին թույլ կտա ավելի շատ օգուտ ստանալ: