Հոկտեմբեր 03, 2022 07:43 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանը քայլեր է ձեռնարկում՝  պարսկալեզու լրատվամիջոցների հրապարակումների պատճառով պատասխանատվության ենթարկելու Բրիտանիայի կառավարությանը

Իրանի խորհրդարանի ֆատական հանձնաժողովի անդամը հայտարարել է, որ մշակվում է իրավական փաստաթուղթ՝ պարսկալեզու լրատվամիջոցների հրապարակումների պատճառով Բրիտանիայի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Հասան Նոռուզին Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Մշակվում է իրավական փաստաթուղթ՝ Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող լրատվամիջոցներին հյուրընկալելու համար բրիտանական կառավարությանը պատասխանատվության ենթարկելու նպատակով»:

Նա հավելել է. «ԱԳ նախարարությունն իրավական և դատական ​​ գործողությունների միջոցով հետամուտ կլինի պարսկալեզու լրատվամիջոցների կործանարար դերին, որպեսզի ականխվի դրանց կողմից  Իրանում տեղի ունեցող իրադարձությունների շահարկումը»:

Իրանի որոշ քաղաքներում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ, մի շարք  լրատվամիջոցներ, այդ թվում՝  BBC Persian-ը և Iran International-ը, փորձել են ավելի սրել իրավիճակը, ինչպես նաև իրադարձությունները սխալ են լուսաբանել, տարածելով կեղծ լուրեր: