Հոկտեմբեր 03, 2022 12:05 Asia/Tehran
  • ՄԱԿ ԳԱ նստաշրջանը լավ առիթ է՝ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների համար

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ ՄԱԿ ԳԱ նստաշրջանը լավ առիթ է՝ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների համար:

Նա նշել է, որ ԳԱ նստաշրջանի շրջանակում, Իրանը և ԱՄՆ-ն, միջնորդների միջոցով, հաղորդագրություններ են փոխանակել:

Քանանի Չաֆին ասել է. «Եվրոպացի համակարգողի միջոցով բանակցություններում ջանքեր են գործադրվում պատժամիջոցների վերացման ուղղությամբ»։

ԱԳՆ խոսնակն ընդգծել է. «Իրանը հավատարիմ է լավ և ամուր համաձայնության հասնելուն և տվել է վերջնական ամփոփ տեքստի վերաբերյալ իր պատասխանը»։

Շնորհավորելով Պաղեստինի երեխաների հետ համերաշխության օրը, Քանանի Չաֆին ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմը մինչ այժմ սպանել է 2230 պաղեստինցի երեխայի, ինչը վկայում է, թե որքան կարևոր է այս օրը նշելը»: