Հոկտեմբեր 03, 2022 17:23 Asia/Tehran
  • Հերքվել է Բաքվում իրանական նավի առգրավումը

Իրանի Կասպից ծովի նավագնացության ընկերությունը հերքել է Բաքվում իրանական նավի առգրավման լուրը։

Կասպից ծովի նավագնացության ընկերությունը, հերքելով իրանական նավի առգրավման լուրը, հայտարարեց, որ եղանակային անբարենպաստ պայմանների և  քամու մեծ արագության պատճառով, Իրանի Անզալի նավահանգստից Ղազախստանի Քթաու նավահանգիստ մեկնող Իրանի Կասպից ծովի նավագնացության ընկերության նավը կայանել է Բաքվի ապսատարաններից մեկում և եղանակը բարենպաստ դառնալով շարունակելու է իր ճանապարհը:

Այս ընկերությունն այսօր (երկուշաբթի) հայտարարություն է տարածել. «նավապետի կողմից պաշտոնական նամակներ են ուղարկվել Կասպից ծովի նավագնացության ընկերությանը, որում նավատորմի անվտանգության և որակի վերահսկողության վարչությանը պաշտոնապես հայտարարվել է, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, նավը կայանելու է անվտանգ ապաստարանում և հոկտեմբերի 2-ինց խարիսխ է նետել»: