Հոկտեմբեր 03, 2022 17:29 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարության խոսնակ. Արտերկրում հակահեղափոխական լրատվամիջոցները վերածվել են ստելու, սպանություն տարածելու և հանրային վայրերի դեմ հարձակման սպառնալիք ներկայացնելու գործարանի

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Արտերկրում հակահեղափոխական լրատվամիջոցները վերածվել են ստելու, սպանություն տարածելու, հանրային վայրերի դեմ հարձակման սպառնալիք ներկայացնելու և մոլոտովի կոկտեյլ պատրաստելու գործարանի:

Երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, արտասահմանյան պարսկալեզու լրատվամիջոցների անսովոր քայլերի մասին, Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին ասել է.«Այս լրատվամիջոցները բռնության տարածման կենտրոն են և նրանց քայլերն անընդունելի են միջազգային չափանիշների համաձայն»:

Նշելով, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն, երկրները պարտավոր են ապահովել իրենց երկրներում դեսպանատների անվտանգությունը, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Հարձակման են ենթարկվել Իրանի մի քանի ներկայացուցչություններ, և հեռախոսազրույցների ընթացքում արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է դեսպանատների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»:

Քանանին նշել է, որ Մահսա Ամինիի հարցում միջնորդել են երկրի բարձրաստիճան այրերը և կապ են հաստատել նրա ընտանիքի հետ: Երկրի դատական իշխանությունն ու ՆԳ նախարարությունը ևս հայտարարել են, որ կատարում են իրենց պարտականությունը:

Քանանին հավաստիացրել է, որ ԻԻՀ-ը կանանց և մարդու իրավունքների պաշտպանն է և իսլամական հեղափոխությունից հետո, կանանց և մարդու իրավունքները կարևոր հարցերից են եղել:

Իրաքի Քուրդստանի տարածքում ահաբեկչական գործողությունների և Իրանի քայլերի մասին Քանանին ասել է.«Իրաքի հետ Իրանի հիմնարար քաղաքականությունը այս երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ու միասնությունը հարգելն է, սա ԻԻՀ-ի պաշտոնական քաղաքականությունն է: Ամենադժվար պայմաններում, երբ Իրաքը ենթարկվեց ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի հարձակմանը, Իրանն առաջին երկիրն էր, որ Իրաքին օգնեց պաշտպանելու իր քաղաքացիների անվտանգությունը»։

«Անհրաժեշտ է Իրաքը մաքրել ահաբեկչական խմբավորումների ներկայությունից և այդ մասին միշտ զգուշացվել է Իրաքի կենտրոնական կառավարությանն ու տեղական իշխանություններին»,-ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը: