Հոկտեմբեր 03, 2022 17:39 Asia/Tehran

Զինված ուժերի համալսարանների շրջանավարտների համատեղ արարողության ժամանակ Իրանի մեծարգո առաջնորդը շեշտել է.«Խռովություններն ու անապահովությունները ԱՄՆ-ի և Սիոնիստական զավթիչ ու կեղծ ռեժիմի նախագիծն էին և նրանցից աշխատավարձ ստացողներն ու արտերկրում ապրող մի շարք դավաճան իրանցիներ օգնել են նրանց»:

Իրանի մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդմամբ, երկուշաբթի օրը Այաթոլլահ Խամենեին վերոնշյալ արարողության ընթացքում ունեցած կարևոր ելույթի ընթացքում անդրադարձել է վերջերս երկրում տեղի ունեցած դեպքերին ու անհանդարտություններին և շեշտել է.«Իրանի ժողովուրդը ինչպես մյուս իրադարձությունները, այս անգամ նույնպես բավականին ուժեղ դրսևորեց իրեն և ապագայում էլ այդպես կլինի և երբ թշնամիները կամենան խանգարում առաջացնել, նա ով ամենից առաջ կնետվի պայքարի ասպարեզ Իրանի քաջ ու հավատացյալ ժողովուրդն է»:

Մեծարգո առաջնորդը Իրանի ժողովրդին աշխարհի շիաների առաջին առաջնորդ Ալի Էմիրապետի պես ճնշված ու միևնույն ժամանակ ուժեղ է համարել և հավելել է.«Տեղի ունեցած իրադարձության մեջ մի երիտասարդ աղջիկ մահացավ, որ մեր սիրտն էլ այրվեց, սակայն այս դեպքին ցուցաբերված արձագանքը, որ առանց հետաքննության և առանց հստակ փաստի գոյության որոշները գան պողոտաները անապահով դարձնեն, Ղուրանը այրեն, հիջաբ կրող կնոջ հիջաբը գլխից վերցնեն և հրդեհեն մզկիթներ, հոսեյնիեներ ու ժողովրդի ավտոմեքենաներ, դա սովորական ու բնական արձագանք չէր»:

 

Ընդգծելով որ այս խռովությունները ծրագրած էին Իրանի մեծարգո առաջնորդն ասել է.«Եթե այս երիտասարդ աղջկա խնդիրը չլիներ մի այլ պատրվակ կգտնեին որպեսզի այս տարի երկրում անապահովություն ու խռովություն առաջացնեին»:

Այաթոլլահ Խամենեին նշել է.«Աշխարհում շատ խռովություններ են առաջնում և Եվրոպայում և հատկապես Ֆրանսիայում ու Փարիզում ժամանակ ու ժամանակ ծավալուն խռովությունների ու ընդվզումների ալիք է բարձրանում:

Շեշտը դնելով այն բանի վրա, որ մի աղջկա մահվան համար ամերիկացիների ցավ հայտնելն ու ողբալը սուտ է և նրանք ընդհակառակն ուրախ են, որ հարմար պատրվակ են գտել այս խռովություններն առաջացնելու համար, մեծարգո առաջնորդն ասել է.«Երկրում եռյակ իշխանության պատասխանատուները ցավ են հայտնել և դատական իշխանությունը խոստացել է, որ մինչև վերջ հետևել գործին»:

Անդրադառնալով բոլոր ոլորտներում երկրի առաջընթացի տեմպերի արագացմանը, մի շարք հին խնդիրների լուծման համար տարվող ջանքերին և պատժամիջոցների չեզոքացման համար արտադրության, գիտելիքահենք ընկերությունների ու երկրի կարողության ակտիվացմանը Այաթոլլահ Խամենեին շեշտել է.«Նրանք չեն կամենում այս առաջադիմությունները ձևավորվեն մեր երկրում և պլաններ են մշակել այս շարժումը կասեցնելու, համալսարաններն արձակելու, պողոտաները անապահով դարձնելու և պետայրերին երկրի հյուսիս-արևմտյան ու հարավ-արևելյան շրջաններում նոր խնդիրներով զբաղեցնելու համար»:

Ընդգծելով որ թշնամին Իրանի հյուսիս-արևմտյան ու հարավ-արևելյան շրջանների հարցով իր հաշվարկներում սխալվել է մեծարգո առաջնորդն ասել է.«Ես բալուճների հետ ապրել եմ և նրանք խորապես հավատարիմ են Իսլամական հանրապետությանը: Քուրդերը նույնպես իրանական առաջադեմ էթնիկ խմբերից են, որոնք սիրում են իրենց հայրենիքը, իսլամը և այս համակարգը, հետևաբար նրանց պլանները չեն իրականանալու»:

Իրանի մեծարգո առաջնորդը նշել է.«Թշնամիների նախագիծը և քայլերը խոսում է նրանց ներաշխարհի մասին: Այն թշնամին, որ դիվանագիտական ելույթների ժամանակ ասում է Իրանի վրա հարձակվելու, համակարգը փոխելու և թշնամության նպատակ չունենք, այսպիսի ներաշխարհ ունի և ձգտում է սդրիչ քայլերով խռովություններ հարուցել, տապալել երկրի անվտանգությունը և գրգռել շուտ գրգռվող ու բռնկվող անձանց»:

Ընդգծելով որ ԱՄՆ-ն միայն իսլամական հանրապետության հետ դեմ չէ, այլ նա նույնպես դեմ է անկախ և հզոր Իրանի հետ Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Նրանք ձգտում են Իրանը վերադարձնել Փահլավիների շրջանին, որ կաթնաթու կովի պես հնազանդ էր նրանց հրամաններին»:

Նա ասել է.«Շատերը, որ լիարժեք հիջաբ էլ չեն կրում իսլամական հանրաապետության լուրջ երկրպագուների շարքում են և մասնակցում են տարբեր միջոցառումներին: Նրանց կռիվը Իրանի անկախության, դիմադրության, հզորության ու հեղինակության համար է»:

Իրանի գերագույն առաջնորդը շեշտել է.«Իհարկե, փողոց դուրս եկող անձանց մեջ կան նաև իսլամական հանրապետությունից հարված ստացած տարրեր ինչպես մոնաֆեղներ, անջատողականներ, ռոյալիստներ և անիծյալ Սավաք կազմակերպության ընտանիքներ: Իրանի դատական իշխանությունը պետք է դատապարտի և համապատասխան պատիժների ենթարկի պետական ու սեփական գույքի ոչնչացման և պողոտաների անվտանգությունը հարվածի տակ դնելու համար»:

Պիտակ