Հոկտեմբեր 04, 2022 07:10 Asia/Tehran
  • Գուտերեշի հետ հեռախոսազրույցում Ռայիսին ընդգեծլ է, որ Իրանը պատրաստ է ինտերակտիվ գործողությունների

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահ Էբահիմ Ռայիսին նշել է, որ երկու բանտարկյալների ազատ արձակումը վկայում է, որ Իրանը պատրաստ է խնդիրների լուծմանն ուղղված ինտերակտիվ մոտեցման:

Երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրւոյցում, Էբրահիմ Ռայիսին անդրադառնալով Իրանում դատապարտված երկու անձանց ազատ արձակմանը և նշելով, որ դա վկայում է  ԻԻՀ բարի կամքի մասին, ասել է. «Այս քայլը վկայում է, որ Իրանը պատրաստ է  հարցերի ու խնդիրների լուծման հարցում ինտերակտիվ մոտեցման»։

Ռաիսին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները՝ տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծման համար։

Անտոնիո Գուտերեշը բարձր է գնահատել Իրանի  մարդասիրական ու քայլերն ուղղված տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծմանը։

Նա ասել է. «Հուսով եմ՝ մենք կարող ենք մի քանի հազար տարվա քաղաքակրթության պատմություն ունեցող Իրանի մասնակցությամբ ստեղծել նոր քաղաքական կառույց մի տարածաշրջանում, որն առանձնահատուկ և հնագույն տեղ ունի մարդկային քաղաքակրթության մեջ»։