Հոկտեմբեր 04, 2022 07:53 Asia/Tehran
  • Հերքվել է Բաքվում իրանական նավի առգրավման մասին լուրը

Իրանի Կասպից ծովի նավագնացության ընկերությունը հերքել է Բաքվում իրանական նավի առգրավման մասին լուրը։

Կասպից ծովի նավագնացության ընկերությունը, հերքելով իրանական նավի առգրավման լուրը, հայտարարել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների և  քամու մեծ արագության պատճառով, Իրանի Անզալի նավահանգստից Ղազախստանի Քթաու նավահանգիստ մեկնող Իրանի Կասպից ծովի նավագնացության ընկերության նավը կայանել է Բաքվի ապսատարաններից մեկում և եղանակի բարելավվելուց հետո շարունակելու է իր ճանապարհը:

Ընկերության հայտարարության մեջ ասված է. «Նավապետի կողմից պաշտոնական նամակներ են ուղարկվել Կասպից ծովի նավագնացության ընկերությանը, որոնցում նավատորմի անվտանգության և որակի վերահսկողության վարչությանը պաշտոնապես հայտարարվել է, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, նավը կայանելու է անվտանգ ապաստարանում և հոկտեմբերի 2-ին խարիսխ է նետել այնտեղ»: