Հոկտեմբեր 04, 2022 11:03 Asia/Tehran
  • Իրանը կարևորում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին երկուշաբթի օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Բաքվի ու Երևանի  միջև վերջին լարվածությանը, հորդորել է շարունակել բանակցությունները՝ լարվածությունը թուլացնելու համար:

Հեռախոսազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ իր երկրի և Հայաստանի միջև առկա խնդիրները կարող են լուծվել երկխոսության և բարեկամության միջոցով։

Զաքիր Հասանովն ասել է. «Ադրբեջանը Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունի և Հայաստանի տարածքը զավթելու նպատակով ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունի»։

Պիտակ