Հոկտեմբեր 04, 2022 18:16 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ը հարձակվել է Իրաքում գտնվող անջատական խմբավորումների դիրքերի վրա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը անօդաչու թռչող սարքերով, հրթիռներով ու հրետանիով հարձակման է ենթարկել Իրաքյան Քուրդիստանի Սիդեկան շրջանում և Հելգուրդ ու Բերբզին բարձունքներում գտնվող անջատական խմբավորումների դիրքերը։

Իրաքի Քուրդիստանում, որտեղ հակաիրանական անջատական ​​խմբավորումների վայրն է, ահաբեկչական խմբավորումների հակաիրանական շարժումների  թափ ստանալու պատճառով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակումների նոր փուլ է սկսել այդ խմբավորումների դեմ:

Անցած օրերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով  հարձակվել են  անջատական ահաբեկիչների  կենտրոնակայանների վրա: 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրն անդրադառնալով Իրանի իսլամական հանրապետության դեմ սադրիչ քայեր իրականացնող  հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումներին հավաքելու  համար Իրաքի հյուսիսային Քուրդիստանի տարածքի իշխանությունների կողմից որոշում կայացվելու անհրաժեշտությանը, ընդգծել է.«Իսլամի մարտիկները կարշունակեն իրենց գործողությունները,  մինչև Իրաքի Քուրդիստանի տարածքում  անջատական ահաբեկչական խմբավորումների լիակատար զինաթափումը»։