Հոկտեմբեր 05, 2022 07:19 Asia/Tehran
  • 5,4 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանի հյուսիս-արևմուտքում

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքում տեղի է ունեցել 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Fars լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 03:51-ին՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժից հետո գրանցվել է նաև 2,9 և 2,7 մագնիտուդ ուժգնությամբ երկու հետցնցում։

Երկրաշարժի հետևանքով զոհեր չկան: Մի շարք գյուղերում շինությունների պատերին ճաքեր են առաջացել: 

Պիտակ