Հոկտեմբեր 05, 2022 07:48 Asia/Tehran
  • Իրանը համոզված է, որ կայուն համաձայնության համար անհրաժեշտ է, որ կողմերը պատրաստ լինեն ստանձնել «կայուն պարտավորություններ»

Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերին անդրադառնալով հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններին, ասել է. «կայուն համաձայնության համար անհրաժեշըտտ է , որ կողմերը պատարստ լինեն «կայուն պարտավորություններ» ստանձնել և հավատարիմ մնալ այդ պարտավորություններին»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ եվրոպական երկրներ  այցի շրջանակում, Ալի Բաղերին ժամանել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, որտեղ հանդիպել է այդ երկրի անվտանգության և էներգետիկ քաղաքականության փոխնախարար Փիթեր Սթրեյի հետ:

Իրանի փոխարտգործնախարարն այս հանդիպմանն անդրադառնալով  Հունգարիայի  ԱԳ և Առևտրի նախարարների՝ անցյալ տարի Իրան կատարած այցին և Թեհրանում երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացմանն ասել է. «Երկկողմ հարաբերություններն ամրապնդելու երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքն ուժեղ աջակցություն է գործարարներին՝ Իրանի և Հունգարիայի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցում»:

Անդրադառնալով Եվրոպայում շարունակվող պատերազմին, Բաղերին ընդգծել է, որ Իրանը դեմ է պատերազմին և այդ դիրքորոշումն անփոփոխ է: Նա ասել է. «Որպես երկիր, որը կրել է 8 տարվա պարտադրված պատերազմի և 4 տասնամյակ շարունակվող պատժամիջոցների վնասաներն, Իրանը դեմ է պատերազմին՝ «մարդկանց համատարած սպանության» պատճառով և պատժամիջոցներին՝  «մարդկանց համատարած պատժելու» պատճառով։

Անդրադառնբալով հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններին, Բաղերին ասել է. «Իրանը համոզված է, որ կայուն համաձայնության համար անհրաժեշըտտ է, որ կողմերը պատրաստ լինեն ստանձնել «կայուն պարտավորություններ»  և հավատարիմ մնալ այդ պարտավորություններին՝ որպես համաձայնագրի պահպանման և շարունակման երաշխիք»։