Հոկտեմբեր 05, 2022 07:54 Asia/Tehran
  • Օմանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Բաղեր Նամազիին այդ երկրին հանձնելու Իրանի մարդասիրական քայլը

Օմանի ԱԳ նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Իրանին՝ Բաղեր Նամազիին Մուսկատին հանձնելու մարդասիրական քայլի համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ երեքշաբթի օրը, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն  Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրւոյցում, Օմանի ԱԳ նախարար Ալ-Սայեդ Բադր Ալ-Բուսաիդին շնորհակալություն է հայտնել  Իրանում լրտեսության համար դատապարտված Բաղեր Նամազիին Մուսկատին հանձնելու կապակցությամբ:

Իրանաբնակ ԱՄՆ քաղաքացի Բաղեր Նամազին  մոտ վեց տարի առաջ  դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ ամերիկյան թշնամական կառավարության հետ համագործակցելու մեղադրանքով։

Առողջական խնդիրների պատճառով, Իրանը մարդասիրական քայլով չեղարկել է Նամազիի համար սահմանված երկրից դուրս գալու արգելքը և նրան  հանձնել Օմանին։