Հոկտեմբեր 05, 2022 10:36 Asia/Tehran
  • Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

Ի պատասխան Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնյաների հայտարարությունների, Իրանում այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

Վերջին օրերին, Մահսա Ամինիի մահվան պատրվակով, մի խումբ խռովարարներ, հակահեղափոխական լրատվամիջոցների հրահրմամբ,   Իրանի որոշ քաղաքներում մեծ վնաս են հասցրել հանրային գույքին:

ԱՄՆ-ն ու արևմտյան ԶԼՄ-ները կեղծ լուրեր են տարածում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի գլխավոր տնօրենը Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանը մերժում և խստորեն դատապարտում է կեղծ և սադրիչ հայտարարությունների միջոցով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ միջամտությունն իր ներքին գործերին»:

Նա հավելել է. «Իրանը Բրիտանիայի կողմից ցանակացած քայլի դեպքում կքննարկի արձագանքելու հնարավոր տարբերակները»: