Հոկտեմբեր 05, 2022 11:13 Asia/Tehran
  • Բաղերի Քանի. Մենք չենք հանդուրժի իրանցիների իրավունքների ոտնահարումը աշխարհի ոչ մի կետում

Իրանի ԱԳՆ քաղաքական տեղակալը Հունգարիայում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մենք չենք հանդուրժի իրանցիների իրավունքների ոտնահարումը աշխարհի ցանկացած կետում և կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները նրանց իրավունքները պաշտպանելու համար»:

Fars լրատվական գործակալության հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրն Իրանի ԱԳՆ քաղաքական տեղակալ  Ալի Բաղերի Քանին, եվրոպական երկրներ այցի շրջանակում ժամանել է Բուդապեշտ, որտեղ հանդիպել է մի խումբ իրանցիների: 

Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև Բուդապեշտի համալսարանի մի շարք պրոֆեսորների և իրանագետներ, Բաղերի Քանին նշել է. «Իսլամական Իրանի հարուստ քաղաքակրթությունն ու ազնվական մշակույթը մարդկային արժեքավոր հարստություն է, որը մեծ կապիտալ է բազմակողմանիության վրա հիմնված մարդակենտրոն միջազգային հարաբերությունների համար»:

Պիտակ