Հոկտեմբեր 06, 2022 12:08 Asia/Tehran
  • Նավթի նախարար. Իրանն էներգետիկայի առումով դառնում է տարածաշրջանի կենտրոն

Իրանի նավթի նախարարն ասել է.«Ռուսաստանից նավթի և գազի տարանցումը և փոխանակումը, էներգետիկ առումով, Իրանը դարձնում է տարածաշրջանի կենտրոնը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ՌԴ-ում Կասպից ծովի տնտեսական երկրորդ ֆորումի շրջանակներում, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում Իրանի ու Ռուսաստանի համագործակցությանն, Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին ասել է.«Որպես գազ արտահանող երկրներ՝ Իրանն ու Ռուսաստանը շատ են համագործակցել էներգակիրների փոխանակման ոլորտում»։

Իրանի նավթի նախարարը հստակեցրել է.«Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանման դադարեցումը և միջազգային պայմանների փոփոխությունը պատճառ են դարձել են, որ Իրանը դառնա  ռուսական նավթի և գազի արտադրանքների այլ երկրներ տեղափոխելու կամուրջ և տարածաշրջանի գազային հանգույց։