Հոկտեմբեր 06, 2022 15:29 Asia/Tehran
  • Իրանի ՆԳՆ. Սիստան և Բելուչեստան նահանգում խաղաղություն է տիրում

Իրանի ներքին գործերի նախարարն ասել է, որ Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուչեստան նահանգում խաղաղություն է տիրում, և անջատական վարձկանները չեն հասել իրենց նպատակներին։

Ահմադ Վահիդին հինգշաբթի օրը Զահեդանում  ունեցած ելույթում ասել է.-«Ցավոք, մի խումբ խռովարարներ մեծ վնաս են հասցրել Զահեդան քաղաքին, ինչը շատ ցավալի դեպք էր»։

Նշելով,որ երկրի անվտանգության թշնամիները դարանակալել են՝ թիրախավորելու  Սիստան  և Բելուչեստանում  գտնվող շիաների և սուննիների միասնությունը, նախարար Վահիդին հավելել է.«Նրանք չեն կարող հանդուրժել շիաների ու սուննիների, բելուչի ու ոչ-բելուչի միասնությունը,և  նահանգում տիրող խաղաղությունը»:
Վահիդին հայտարարել է.-«Սիստան և Բելուչեստանի ժողովուրդը պետք է համերաշխությամբ ցույց տա, որ ոչ մի թշնամի չի կարող խափանել երկրի  տարբեր ազգերի ու կրոնների միասնությունը»։
Նա ընդգծել է.-«Թշնամիները, լինեն նրանք արևմտյան  թե կայսերապաշտ ու սիոնիստ հովանավորներ, թե նրանց անջատական վարձկաններ, չեն կարող ներթափանցել Իրանի   ժողովրդի  միավորված շարքերը»: