Հոկտեմբեր 06, 2022 16:10 Asia/Tehran
  • Մոխբեր.Կասպից ծովը մերձկասպյան երկրների ընդհանուր ժառանգությունն է

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահն ասել է.«Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության մասին կոնվենցիան, որը հայտնի է «Թեհրանյան կոնվենցիա» անվամբ, հարմար իրավական հիմք է հանդիսանում մերձկասպյան երկրների կողմից այս ծովի պաշտպանության համար»:

Մոհամմադ Մոխբերը հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած Երկրորդ Կասպյան տնտեսական համաժողովում ասել է.«Կասպից ծովը ափամերձ երկրների ընդհանուր ժառանգությունն է, և, ցավոք, վերջին տարիներին Կասպից ծովի ջրի մակարդակը նվազել է, և շրջակա միջավայրի ոչնչացման գործընթացը արագացել։ Ափամերձ երկրները ծովի ռեսուրսներն օգտագործելու համար պետք է հավատարիմ լինեն Թեհրանյան կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորություններին» ։

Նա հավելել է, որ Իրանը վճռական է մերձկասպյան երկրների հետ տնտեսական և առևտրային համագործակցության հարցում։
Մոսկվայում Մոխբերն  առաջարկել է.«Մերձկասպյան երկրների հետ դրամավարկային, բանկային և ֆինանսական համագործակցության զարգացման շրջանակում  մշակել ու  կիրառել հատուկ կանոնագիր, և կյանքի կոչել մերձկասպյան երկրների նավթագազային համագործակցության կոմիտե»։
Հոկտեմբերի 5-ին և 6-ին Մոսկվայում կայացավ Երկրորդ Կասպյան տնտեսական համաժողովը: