Հոկտեմբեր 06, 2022 17:01 Asia/Tehran
  • Իրանի հարավ-արևմուտքում ոչնչացվել է զենքի և զինամթերքի մաքսանենգ խմբավորում

Խուզեստան նահանգի ոստիկանապետը հայտարարել է զենքի և զինամթերքի մաքսանենգ խմբավորման ոչնչացման մասին։

Խուզեստան նահանգի ոստիկանության հրամանատար բրիգադային գեներալ Սեյեդ Մոհամմադ Սալեհին ասել է.«Խուզեստանի և Սպահան նահանգի հետախուզական և անվտանգության ոստիկանությունը տեղեկացել է Խուզեստան նահանգում անապահովություն ստեղծելու նպատակով, Քուրդիստան նահանգի Բանե քաղաքից ռազմական զինամթերքի մեծ խմբաքանակի տեղափոխման մասին»:

Խուզեստան նահանգի ոստիկանության հրամանատարը հավելել է, որ մանրամասն գործողություն ծրագրելով և ոստիկանական միջոցառումներ իրականացնելով  ոստիկանության աշխատակիցները Խուզեստան նահանգի Անդիմշեք քաղաքում երկու մեքենաներով ձերբակալել են զենքի և զինամթերքի մաքսանենգ խմբավորման անդամներին։

Բրիգադային գեներալ Սալեհին ընդգծել է ոստիկանության վճռականությունը զենքի և զինամթերքի մաքսանենգների նկատմամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցում:

Նա ասել է. «Ժողովրդի անվտանգությունը ոստիկանության կարմիր գիծն է, և այն խախտելու մտադրություն ունեցողների նկատմամբ խիստ և  օրենքի շրջանակում կվերաբերվենք»։

 

 

Պիտակ