Մայիս 16, 2017 13:46 Asia/Tehran
  • Իրանում հրեաների կենսապայմանները շատ լավ են

Իսլամական խորհրդարանում հրեաների պատգամավորն ասել է.«Իրանում հրեաների կենսապայմանները շատ ավելի լավ են, քան Եվրոպայում»:

Մայիսի 16-ին, Գերմանիայի «Deutsche Welle» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Սիամաք Մերե Սեդեղը նշել է.«Միջինարևելյան հրեաների երկրորդ ամենամեծ համայնքն ապրում է Իրանում: Հրեաները Թեհրանում ունեն ավելի քան քսան սինագոգ  և ազատորեն կատարում են իրենց ծիսակարգերը»:

«Իրանում տարբեր կրոնների հետևորդների միջև առկա է բարձրակարգ հանդուրժողականություն: Հրեաները և մուսուլմանները միմյանց նկատմամբ հարգանք են տածում».ասել է Մերե Սեդեղը: Իսլամական խորհրդարանում հրեաների պատգամավորի հավաստմամբ, Իրանում հրեաները և մուսուլմանները համագործակցում են ՝ աշխարհն ավելի լավ վայր դարձնելու ուղղությամբ:

Պիտակ