Հուլիս 02, 2017 07:39 Asia/Tehran
  • Մաշհադի Ս. Մեսրոպ եկեղեցին վերանորոգվում է

Մաշհադ քաղաքի պատմական կառույցի մշակութային ժառանգության կայքի տնօրենն ասել է. «Մաշհադի Ս. Մեսրոպ եկեղեցին համարվելով Մաշհադ քաղաքում ազգային գրանցված կոթողներից մեկը, բարենորոգման ու բարեզարդման է ենթարկվում»:

«Ֆարս» լրատվական գործակալությունը հղում կատարելով Խոռասան Ռազավի նահանգի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության գերատեսչության հասարակության հետ կապերի բաժնին հաղորդել է, որ Վաֆա Սաբեթիի ընդգծմամբ, Մաշհադի հայության համագործակցությամբ Ս. Մեսրոպ եկեղեցու բարենորոգմանն ու բարեզարդմանը հատկացվել է 120 միլիոն թուման:

«Շաբաթ օրը Թեհրանի հայոց թեմական խորհրդի ներկայացուցչի հետ կայացած հանդիպման ընթացքում Ս. Մեսրոպ եկեղեցին նորոգելու և բարեզարդելու որոշում ընդունվեց: Եկեղեցին 7 տարի է ինչ գրանցվել է երկրի ազգային կոթողների ցանկում, սակայն դեռ նորոգման չի ենթարկվել»,-հավելել է Սաբեթին:

Հիշեցնենք, որ Մաշհադ քաղաքի միակ հայկական եկեղեցին ունի Սպիտակ քարից պատրաստված գմբեթ, որի վրա կանգնեցված է եկեղեցու խաչը:

Նկատի առնելով ճարտարապետական ու պատմական արժեքը, Ս. Մեսրոպ եկեղեցին 2005 թվականին Մշակութային ժառանգության վարչության կողմից գրանցվեց երկրի մշակութային ու պատմական կոթողների ցուցակում:

Ս. Մեսրոպ եկեղեցին կառուցվել է 1941 թվականին:

Անցյալում եկեղեցին ծառայում էր տեղի հայկական համայնքին: Վերջին տարիներին տեղի հայ բնակչության այլ վայրեր փոխադրվելուց հետո եկեղեցին գրանցվել է, որպես ազգային կոթող: