Sep 10, 2019 17:39 Asia/Tehran
  • Իրաքը դեմ է հանդես եկել Իրանից գազի նեմուծումները կրճատելու ԱՄՆ-ի պահանջին

Անդրադառնալով Իրանից գազի ներմուծումների կրճատելու հարցով ԱՄՆ-ի պահանջին, Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարը կրկին շեշտել է, որ Իրաքը շարունակելու է Իրանից գազի ներմուծումները:

Երեքշաբթի օրը «Էներգետիկայի համաշխահրային կոնգրես»-ի Աբուդաբիում անցկացվող համաժողովին առնթեր ելությում, Իրաքի էլեկտրաէներգիայի նախարար  Լոյի Ալ-Խաթիբն ասել է.«Առանց Իրանից գազի ներմուծման, Բաղդադն էլեկտրաէներգիա արտադրելու հարցում դժվարությունների կհանդիպի»:

Ալ-Խաթիբը հավելել է.«Իրաքը բոլոր երկրների հետ հավասարակշռված հարաբերություններ ունի և ուրիշները նույնպես պետք է հարգեն Իրաքի մոտեցումները»:

Վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ի պաշտոնյաները Իրաքից բազմիցս պահաջել են դադարեցնել Իրանից գազի ու էլեկտրաէներգիայի ներմուծումը:

Իրաքի պաշտոնյաները նույնպես հայտարարել են, որ չեն հետևելու ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցներին:

Պիտակ

Մեկնաբանություններ