Sep 11, 2019 09:37 Asia/Tehran
  • Աֆղանստանի ժողովուրդը պահանջում է բոլոր օտար ուժերի դուրսբերումն այդ երկրից

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծելով Աֆղանստանից ամերիկյան զինուժի դուրսբերման անհրաժեշտությունը, հավելել է. «Սահմանված ժամանակահատվածում բոլոր օտար ուժերի դուրսբերումն Աֆղանստանից, այդ երկրի ժողովրդի պահանջն է»:

Աֆղանստանում խաղաղությանն ու անվտանգությանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ նիստում, Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Աֆղանստան ներխուժելուց երկու տասնամյակ անց, պարզ է, որ Վաշինգտոնը չունի այլ ելք, քան լքել Աֆղանստանը և պետք է դա անի հնարավորինս շուտ»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Աֆղանստանում ազատ ու թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացումը կարող է ուժեղացնել այդ երկրի ժողովրդավարական կառույցներին: Նա հավելել է. «Իրանն Աֆղանստանի բոլոր կուսակցություններին ու խմբավորումներին, ինչպես նաև իրավասու մարմիններին, կոչ է անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ դա կնպաստի անվտանգության և սոիցալ-տնտեսական պայմանների բարելավմանը»:

Թախթ Ռավանչին ասել է. «Ոչ մի երկիր իրավունք չունի որոշելու Աֆղանստանի ապագան»:

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ