Sep 22, 2019 18:31 Asia/Tehran
  • Բաշար Ասադ.«Եվրոպական շատ երկրների դիրքորոշումները չեն համապատասխանում Սիրիայի իրողություններին»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է.«Եվրոպական շատ երկրների դիրքորոշումները չեն համապատասխանում Սիրիայի իրողություններին»:

Իտալիայի խորհրդարանականների և քաղաքական գործիչների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որը գլխավորում է Սենատի անդամ՝ Պաուլո Ռումինիան, Բաշշար Ասադն ասել է.«Չնայած պատերազմի տարիներին Սիրիայում տեղի ունեցած մեծ փոփոխություններին, եվրոպական երկրները շարունակել են սխալ դիրքորոշում որդեգրել և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների շահերին համապատասխան քաղաքականություն որդեգրել»:

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Եվրոպական կուսակցություններն ու եվրոպացի դիվանագետները պետք է Եվրոպայի դիրքորոշումը ճշտեն իրենց դերին համապատասխան:

Պիտակ

Մեկնաբանություններ