Sep 23, 2019 07:54 Asia/Tehran
  • Սեյեդ Հասան Նասրոլլահ. Սաուդյան ռեժիմն ապրում է իր վերջին օրերը

Կիրակի օրը, Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն անդրադառնալով տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի գործողություններին ու կրած պարտություններին, հայտարարել է, որ ռեժիմը ծերացել է և ապրում է իր կյանքի վերջին օրերը:

Այաթոլլահ Խամենեիի ստեղծագործությունների պահպանման գրասենյակին տված հարցազրույցում, Նասրոլլահը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիանի հակապաղեստինյան քաղաքականությունը, աջակցությունը «դարի գործարք» նախագծին, և Թրամփի դիմաց նվաստանալը, կասկածի տակ են դրել սաուդցիների այն հայտարարությունը, թե այդ երկիրն անկախ է:

Անդրադառնալով իրանի նկատմամբ Ռիադի թշնամությանը, Նասրոլլահը հավելել է, որ այդ թշնամության պատճառը Պաղեստինին ու Դիմադրւթյանը ցուցաբերվող ԻԻՀ աջակցությունն է:

Պատասխանելով լիբանանյան ու պաղեստինյան դիմադրության դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի գործողությունների վերաբերյալ հարցին, Սեյեդ Հասան Նասրոլլահը նշել է, որ հակամարտության օրենքները փոխվել են և Դիմադրությունը պատասխանելու է Սիոնիստական ռեժիմի ագրեսիային:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հավելել է, որ նախկինում իսրայելցիները հարձակվում էին, իսկ հիմա՝ պաշտպանվում:

 

 

Մեկնաբանություններ