Oct 12, 2019 11:59 Asia/Tehran

Թուրքիայի հարավ–արևելյան Մարդինի նահանգապետի գրասենյակն ուրբաթ օրը հայտարարել է, որ Սիրիայի «Ժողովրդական պաշտպանության ջոկատները»(YPG) հրթիռային ու ականանետային հարձակման են ենթարկել Թուրքիայի հետ սահմանաային Նուսայբին քաղաքը:

 Rusiya Al-Yaum  հեռուստաընկեության հաղորդման համաձայն՝ հարձակման հետևանքով սպանվել է վեց և վիրավորվել՝ 35 մարդ:

Մյուս կողմից, Սիրիայի քրդական ուժերն ուրբաթ օրը հայտարարել են, որ երկրի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում սպանել են 262 թուրք զորայինների:

Ի դեպ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի վրա իրականացված հարձակման ընթացքում սպանվել են 399 քուրդ աշխարհազորայիններ:

Թուրքիայի բանակի կողմից Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում  ռազմական գործողությունները մեկնարկել են հոկտեմբերի 9-ին՝ ահաբեկչության դեմ պայքարի և քուրդ աշխարհազորայիններից Սիրիայի ու Թուրքիայի սահմանը մաքրելու պատրվակով: Անկարան քուրդ աշխարհազորայիններին ահաբեկիչ է համարում: 

Սիրիայի իշխանությունները դատապարտելով այդ ագրեսիան, ընդգծել են, որ սիրիացիները պաշտպանելու են իրենց տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը: 

Շատ երկրներ դատապարտել են Թուրքիայի այդ քայլը: 

Պիտակ

Մեկնաբանություններ