Oct 13, 2019 12:02 Asia/Tehran
  • 40 հազար աշխարհազորային ուժեր ապահովում են Արբաինի միջոցառման անվտանգությունը

Իրաքի հավաքազորային ուժերի հրամանատարն ասել է.«40 հազար աշխարհազորային ուժեր, անվտանգության ապահովման և ուխտավորներին ծառայություն մատուցելու բաժիններում մասնակցում են Արբաինի միջոցառմանը»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, գեներալ Ալի Ալ-Համդանին հավաստիացրել է, որ Իրաքի հավաքազորային ուժերը երկրի մյուս ԶՈՒ-երի հետ միասին տեղակայված են Բաբել նահանգում, մինչև Նաջաֆի լիճը և Քարբալայի տարբեր շրջաններում:

2019թ. հոկտեմբերի 19-ին, լուսնային հիջրաթի սաֆար ամսին 20-ին, Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության 40-ամյակն է:

Մեծ թվով մուսուլմաններ և աստվածային կրոնների հետևորդներ, Արբաինին մնացած մի քանի օրերի ընթացքում քայլելով կտրելով շուրջ 80 կմ  ճանապարհը, Նաջաֆից գնում են Քարբալա:

Իրաքի պաշտոնական տվյալների համաձայն, անցած տարի շուրջ 14 միլիոն ուխտագնացներ մասնակցել են մուսուլմանների ամենամյա ամենամեծ քայլերթին:

Մեկնաբանություններ