Oct 21, 2019 08:08 Asia/Tehran
  •  Սաուդյան կոալիցիան վերջին 48 ժամում 50 հարձակում է իրականացրել Եմենի դեմ

Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին, կիրակի երեկոյան հայտարարել է, որ սաուդյան ագրեսոր կոալիցիայի կործանիչները, վերջին 48 ժամերի ընթացքում, ավելի քան 50 անգամ ռմբակոծել են Եմենի տարբեր շրջանները:

Յահյա Սարին նշել է, որ հյուսիսում գտնվող Սաադայի նահանգները և Հիջայի հյուսիս-արևմուտքն ամենից շատ են ենթարկվել հարձակումների: 

Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել:

Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները, Եմենում սանձազերծած պատերազմի ընթացքում, մինչ օրս սպանել են ավելի քան 16 հազար եմենցու, վիրավորվել տասնյակ հազարավոր մարդկանց և տեղահանել միլիոնավոր ուրիշների:

Սաուդյան Արաբիայի ագրեսիայի հետևանքով, Եմենում առկա է սննդի և դեղորայքի խիստ պակաս:

 

 

 

Մեկնաբանություններ