Nov 12, 2019 07:53 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ն իր վրա  է վերցրել Սիրիայում հայ կաթոլիկ քահանայի  սպանության պատասխանատվությունը

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել պատասխանատվություն է վերցրել հայ կաթոլիկ քահանայի և նրա հոր սպանության պատասխանատվությունը:

Սիրիայի Ղամիշլի քաղաքում, անհայտ զինված անձինք, սպանել էին Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը:

Ռոսիա Ալյոմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԼԻՊ-ը ստանձնել է նրանց սպանության պատախանսատվությունը:

Երկուշաբթի օրը, Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանությունից հետո, ռմբադրված մեքենայի պայթյունի հետևանքով, Ղամիշլիում սպանվել ու վիրավորվել էր ևս 20 մարդ:

Վերջին շաբաթների ընթացքում, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի բանակի ռազմական գործողություններինզ ուգահեռ, այս երկրում ավելացել են ահաբեկչական գործողությունները:

Որոշ փորձագետներ նախազգուշացրել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների արդյունքում ԻԼԻՊ-ի վերակազմավորման վտանգի կապակցությամբ:

Պիտակ

Մեկնաբանություններ