Nov 12, 2019 11:25 Asia/Tehran
  • Մողթադա Սադրը զգուշացրել է ԱՄՆ-ին.«Թույլ չենք տա, Վաշինգտոնն Իրաքը մեկ այլ Սիրիայի վերածի»

Իրաքում Սադր շարժման առաջնորդը հայտարարել է.«Թույլ չենք տա, Վաշինգտոնն Իրաքը մեկ այլ Սիրիայի վերածի»:

Երկուշաբթի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ, քննադատելով Իրաքում ԱՄՆ-ի միջամտությունները, Մողթադա Սադրն ասել է.«ԱՄՆ-ը Սադդամի ռեժիմի կործանումից հետո, նեխած փոքրամասնությանը տիրակալ դարձրեց Իրաքի ժողովրդի վրա»:

Իրաքի Սադր շարժման առաջնորդը խոսքն ուղղելով ԱՄՆ-ի կառավարությանը, ասել է.«Բավական է միջամտեք մեր ներքին հարցերին: Իրաքն ունի իրեն հովանավորող մեծեր և ձեր ու օտարների միջամտությունների կարիքը չունի»:

Մերժելով Իրաքում վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին ԱՄՆ-ի առաջարկությունը, Մողթադա Սադրն ասել է.«Մենք ավելի վաղ առաջարկել էին վաղաժամ ընտրություններ անցկացնել, սակայն եթե այդ ընտրությունները պետք է կայանան ամերիկացիների վերահսկողության տակ, ապա մենք չենք լռելու դրա դիմաց»:

Վերջին շաբաթների ընթացքում հասարակական ծառայությունների անբարենպաստ վիճակի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Իրաքի որոշ քաղաքներում:

Մեկնաբանություններ